Շուխոնց հրաշագործ Ավետարանը կտարվի Օշական

Շուխոնց հրաշագործ Ավետարանը կտարվի Օշական

Հոկտեմբերի 8-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբում է Սրբոց Թարգմանչաց հիշատակը: Այդ առիթով Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ Պատարագ:
Նույն օրը, ավանդույթի համաձայն, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պահոցից դուրս կբերվի և Օշական կտարվի երկու հարյուր տարուց ավելի Աշտարակի սրբություն հանդիսացող, Ս. Ամենափրկիչ և Ս. Կարմրավոր եկեղեցիներում երկար ժամանակ հանգրվանած Շուխոնց հրաշագործ Ս. Ավետարանը (1669 թ.), որպեսզի ուխտավոր հայորդիները հնարավորություն ունենան հպվելու և օրհնություն ստանալու այդ Ավետարանից: