Շուխոնց հրաշագործ Ավետարանը կտարվի Օշական
Հոկտեմբերի 9-ին, Սրբոց Թարգմանչաց տոնին, Արագածոտնի թեմի առաջնորդանիստ` Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ Պատարագ:
Այս առիթով Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պահոցից դուրս կբերվի եւ Օշական կտարվի 200 տարուց ավելի Աշտարակի սրբություն հանդիսացող, Ս. Ամենափրկիչ եւ Ս. Կարմրավոր եկեղեցիներում երկար ժամանակ հանգրվանած Շուխոնց հրաշագործ Ս. Ավետարանը (1669 թ.), որպեսզի ուխտավոր հայորդիները հնարավորություն ունենան հպվելու եւ օրհնություն ստանալու հրաշագործ այդ Ավետարանից: