Շնորհակալական նամակ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքին
Հարավային Ամերիկա կատարած Հովվապետական այցի վերադարձին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գրություն է ստացել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքից, որով վերջինս տեղեկացնում է, որ Վեհափառ Հայրապետի կողմից իրեն հղված դիմումնագրի հիման վրա միջնորդություն է ներկայացրել Մերձդնեստրի իշխանություններին` 2010թ. ձերբակալված եւ 15 տարվա ազատազրկման դատապարտված լրագրող Էռնեստ Վարդանյանի համար:
Ռուսաց պատրիարքի միջնորդության հիման վրա հայազգի լրագրողը մայիսի 6-ին ազատ է արձակվել: Այս առիթով Գարեգին Բ Կաթողիկոսը շնորհակալական նամակ է հղել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքին` եղբայրական զորակցության եւ գործադրված միջնորդական ջանքերի համար: