Նորաօծ քահանաները ծառայության կոչվեցին թեմերում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ դեկտեմբերի 13-ին ձեռնադրված նորաօծ քահանաները, ավարտելով իրենց քառասնօրյա պահեցողության շրջանը, ծառայության են կոչվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում:

Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը հոգեւոր սպասավորության է նշանակվել Սյունյաց թեմում, Տ. Նաիրի քհն. Գեւորգյանը` Հարավային Ռուսաստանի Հայոց թեմում, Տ. Վիգեն քհն. Ղազարյանը` Գուգարաց թեմում, Տ. Երվանդ քհն. Բաբայանը` Խոր Վիրապի վանքում, Տ. Եղիշե քհն. Նազարյանը` Շիրակի թեմում, Տ. Աշոտ քհն. Սաֆարյանը` Արարատյան Հայրապետական թեմում, Տ. Միքայել քհն. Նուրիջանյանը` Արարատյան Հայրապետական թեմում: