Նոր նշանակումներ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռի մի շարք միաբաններ նոր նշանակումներ են ստացել Մայր Աթոռի կառույցներում եւ Հայ Եկեղեցու տարբեր թեմերում:
Հոգշ. Տ. Սահակ վարդապետ Մաշալյանը, ազատվելով Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի փոխտեսչի պարտականություններից, նշանակվել է Ճեմարանի տեսուչ: Հայորդյաց տների Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գրիգոր աբեղա Խաչատրյանը համատեղության կարգով ծառայության է նշանակվել Արագածոտնի թեմում` իբրեւ առաջնորդական տեղապահի ժամանակավոր պաշտոնակատար: Հոգեշնորհ Տ. Նորայր աբեղա Սիմոնյանը հոգեւոր ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: