Նոր նշանակումներ

Նոր նշանակումներ

     Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:
     Հոգեշնորհ Տ. Խաչատուր աբեղա Կնյազյանը նշանակվել է Ս. Գայանե վանքի վանահոր պաշտոնակատար, իսկ Հոգեշնորհ Տ. Մկրտիչ աբեղա Կարապետյանը, ազատվելով Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնում` որպես փոխտնօրեն: