Նոր նշանակումներ

Նոր նշանակումներ


     Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են նորաօծ քահանաների նշանակումներ:
     Արժանապատիվ Տ. Թեոդիկ քահանա Չեթինգայանն իր հոգևոր ծառայությունը կշարունակի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարությունում և Ս. Գայանե վանքում, Արժանապատիվ Տ. Մատաթիա քահանա Գասպարյանը` Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում: Արժանապատիվ Տ. Օվսե քահանա Հովհաննիսյանը հոգևոր սպասավորության է կոչվել Գուգարաց թեմում, Արժանապատիվ Տ. Թադե քահանա Թախմազյանը` Արագածոտնի թեմում: Արժանապատիվ Տ. Մուշե քահանա Ենգիբարյանը և Արժանապատիվ Տ. Մանասե քահանա Նադանյանը ծառայության են նշանակվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ:
     Արժանապատիվ Տ. Ներսես քահանա Արշակյանը, ազատվելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, իր հոգևոր ծառայությունը կշարունակի Վայոց Ձորի թեմում: