Նոր նշանակումներ

Նոր նշանակումներ

     Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են մի շարք եկեղեցականների նոր նշանակումներ:

     Մայր Աթոռի միաբաններ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանը և Տ. Պետրոս աբեղա Ազարյանը հոգևոր ծառայության են նշանակվել Իրաքի հայոց թեմում:

     Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանը, ազատվելով Հայ Եկեղեցու Երիտասարդաց միավորման հոգևոր պատասխանատուի պարտականություններից, ծառայության է կոչվել Շվեդիայի հայոց համայնքում` Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակության հայրապետական պատվիրակի պաշտոնակատարի իշխանության ներքո:

     Տ. Արարատ քահանա Պողոսյանը նշանակվել է «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն: