Նոր նշանակումներ

Նոր նշանակումներ

     Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:
     Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, ազատվելով Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահի պարտականություններից, ծառայության է կոչվել Ֆրանսիայի հայոց թեմում:
     Հոգեշնորհ Տ. Զավեն աբեղա Յազիչյանն իր հոգևոր ծառայությունը կիրականացնի Հնդկահայոց հոգևոր հովվությունում: