Նոր նշանակումներ

Նոր նշանակումներ

     Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են նոր նշանակումներ Մայր Աթոռի կառույցներում:
     Ֆրանսիայի Հայոց  թեմի հոգևոր սպասավոր Տ. Կարապետ վարդապետ Հարությունյանը ծառայության է կոչվել Գուգարաց թեմում: Իսկ Մայր Աթոռի միաբան Տ. Եղիա աբեղա Խաչատրյանը, ավարտելով Փարիզի Կաթոլիկ համալսարանում իր ուսումնառությունը, նշանակվել է Գևորգյան Հոգևոր ճեմարանի ուսումնական գծով փոխտեսուչ: