Նոր նշանակումներ

Նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են նոր նշանակումներ:

Լուսարարապետի պաշտոնակատար Տ. Հովնան վարդապետ Հակոբյանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետ:
Գեղարդավանքում սպասավորող Տ. Տարոն աբեղա Ղուլիկյանը նշանակվել է Սուրբ Գեղարդ վանքի վանահայր: