Նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Հովնան վարդապետ Հակոբյանը նշանակվել է Մայր Աթոռի լուսարարապետի պաշտոնակատար:

Հրատարակչական բաժնի գրասենյակի վարիչ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը համատեղությամբ նշանակվել է Քրեակատարողական հիմնարկների հոգեւոր սպասավոր: