Նոր նշանակումներ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մի քանի եկեղեցականներ ծառայության են կոչվել Հայոց Եկեղեցու տարբեր թեմերում:
Տ. Հայկ քահանա Սահակյանը, վերադառնալով Հոլանդիայի հոգեւոր հովվությունում իր ծառայությունից, հոգեւոր սպասավորության է կոչվել Արագածոտնի թեմում:
Տ. Շավարշ քահանա Սիմոնյանը, Տ. Ոսկան քահանա Բաղումյանը եւ Տ. Եփրեմ քահանա Զարգարյանը, ավարտելով իրենց քառասնօրյա պահեցողության շրջանը, ստացել են նոր նշանակումներ. Տ Շավարշ քահանա Սիմոնյանը ծառայության է կոչվել Գուգարաց թեմի Տավուշի մարզի փոխառաջնորդությունում` իբրեւ Դիլիջան քաղաքի հոգեւոր հովիվ, Տ. Ոսկան քահանա Բաղումյանը նշանակվել է Սյունյաց թեմի Սյունիքի մարզի փոխառաջնորդություն` իբրեւ Գորիս քաղաքի հոգեւոր հովիվ: Տ Եփրեմ քահանա Զարգարյանը վերադարձել է իր ծառայության վայրը` Արագածոտնի թեմ` իբրեւ Կարբի, Ուշի եւ Օհանավան գյուղերի հոգեւոր հովիվ: