Նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են նոր նշանակումներ Ս. Շողակաթի, Ս. Գեղարդի վանքերում եւ Հնդկահայոց հոգեւոր հովվությունում:

Տ. Իգնատիոս վարդապետ Մալխասյանը, ազատվելով Ս. Շողակաթ վանքի վանահոր պարտականություններից, ծառայության է կոչվել Հնդկահայոց հոգեւոր հովվությունում:

Տ. Ղեւոնդ աբեղա Ղեւոնդյանը, ազատվելով Ս. Գեղարդավանքի վանահոր պարտականություններից, նշանակվել է Ս. Շողակաթ վանքի վանահայր:

Վանորեից փոխտեսուչ Տ. Շնորհք աբեղա Սարգսյանը ծառայության է կոչվել Ս. Գեղարդավանքում` որպես վանահայր: