Նոր նշանակումներ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հուլիսի 19-ին ձեռնադրված նորաօծ քահանաները, ավարտելով իրենց քառասնօրյա պահեցողության շրջանը, հոգեւոր սպասավորության են նշանակվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերում:
Տ. Հակոբ աբեղա Սահակյանը, Տ. Մովսես քահանա Մանուկյանը եւ Տ. Տիգրան քահանա Մխիթարյանը ծառայության են կոչվել Վիրահայոց թեմում
Տ. Սարգիս աբեղա Այվազյանը եւ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանը` Կոտայքի թեմում
Տ. Վաչե աբեղա Մկրտչյանը եւ Տ. Ստեփանոս քահանա Իգնաթեւոսյանը` Գեղարքունյաց թեմում
Տ. Շահե քահանա Նազարյանը` Արագածոտնի թեմում
Տ. Հարություն քահանա Պետրոսյանը եւ Տ. Լեւոն քահանա Հովհաննիսյանը` Շիրակի թեմում
Տ. Բաբկեն քահանա Ստեփանյանը` Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում
Տ. Հայկ քահանա Սահակյանը, Տ. Նիկողոս քահանա Հովհաննիսյանը եւ Տ. Սահակ քահանա Ղարիբյանը` Արարատյան Հայրապետական թեմում
Տ. Գեւորգ քահանա Միրզոյանը` Հարավային Ռուսաստանի Հայոց թեմում: