Նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Տ. Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը հոգեւոր ծառայության է նշանակվել Իսպանիայում` ազատվելով Գուգարաց Թեմի Տավուշի փոխառաջնորդի պարտականություններից:

Նույն տնօրինությամբ Գուգարաց Թեմի Տավուշի փոխառաջնորդ է նշանակվել Տ. Թորգոմ վարդապետ Տոնիկյանը: