Նոր նշանակումներ Հայոց Եկեղեցու թեմերում

Նոր նշանակումներ Հայոց Եկեղեցու թեմերում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են նոր նշանակումներ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում:

Տ. Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը, ազատվելով Վայոց Ձորի թեմում ստանձնած պարտականություններից, իր ծառայությունը կբերի Բուլղարիայի Հայոց թեմում: Տ. Կոմիտաս քահանա Տիգրանյանը (Սյունյաց թեմ) ծառայության կանցնի Վայոց Ձորի թեմում:

Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում սպասավորող Տ. Հովսեփ քահանա Ալեքսանյանը ծառայության է կոչվել Կոտայքի թեմում, Տ. Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը` Սյունյաց թեմում:

Նորաօծ քահանաներից Տ. Ռաֆայել քահանա Խաչիկյանը հոգեւոր ծառայության կանցնի Սյունյաց թեմում, իսկ Տ. Սեւակ քահանա Գաբրիելյանը Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: