Նոր նշանակում

 Նոր նշանակում 09.10.2015
Նոր նշանակում

     Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատանը ստանձնած պարտականություններից, նշանակվել է Մայր Աթոռի Սոցիալական ծառայության տնօրեն:

Տ. Մարկոս քահանա Մանգասարյան
(կենսագրություն)

     Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը (ավազանի անունը՝ Դավիթ) ծնվել է 1986 թ. հունիսի 17-ին, Երևանում։
Նախնական կրթությունը ստացել է Երևանի թիվ 162 դպրոցում և Էջմիածնի Ներսիսյան Վարժարանում։
     2003 թ. ընդունվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց։
     2008 թ. Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում ձեռնադրվել է սարկավագ՝ ձեռամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի։
     2010 թ. հոկտեմբերի 31-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ձեռնադրվել է քահանա՝ ձեռամբ Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի։
     2009-2010 թթ. ծառայել է «Էջմիածին» ամսագրում՝ իբրև տեխնիկական խմբագիր։
     2011-2015 թթ. ծառայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատանը՝ իբրև գործավար-քարտուղար։
Գևորգյան հոգևոր ճեմարանում դասախոսում է «Նոր Կտակարանի կանոնի պատմություն» և «Քարոզխոսություն» առարկաները։
     Հովվական ծառայություն է իրականացրել Արմավիրի թեմի Մրգաշատ, Մայիսյան և Շահումյան համայնքներում։ Այժմ, իբրև ծիսակատար քահանա, ծառայում է Սուրբ Գայանե վանքում։
     Հեղինակ և համահեղինակ է մի շարք գրքերի ու թարգմանությունների։
     Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը նաև հեղինակն է «Շողակաթ» հ/ը «Ավետարանական առակներ» և «Մարկոսի Ավետարան» հաղորդաշարերի։