Նոր հրատարակություններ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Յայսմաւուրքային» շարքից` Տեր Իսրայելի «Յայսմաւուքի» Բ. հատորը, որը պարունակում է Տեր Իսրայելի Հայսմավուրքի փետրվար ամսվա տոնելի սրբոց վարքերն ու վկայաբանությունները, ինչպես նաեւ «Համաբարբառ Յասմաւուրք»-ի չորրորդ հատորը, որն ընդգրկում է Հայսմավուրքի ապրիլ ամսվա վարքերն ու վկայաբանությունները:

Հատորները կազմվել են աշխատասիրությամբ եւ խմբագրությամբ Մայր Աթոռի Հրատարակական բաժնի տնօրեն Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի, աշխատակցությամբ Մ. Ապրեսյանի եւ Լ. Քարիմյանի:

Արժեքավոր այս աշխատասիրությունները տպագրվել են «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ: