Նոր հրատարակություն

Նոր հրատարակություն 10.11.2015
Նոր հրատարակություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, լույս է ընծայել «Արարատի ժառանգությունը» շարքից «Քարոզգիրք (հեղինակային քարոզներ)» ժողովածուի առաջին հատորը:

Գիրքը 1868-1919 թթ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական պարբերականը հանդիսացող «Արարատ» ամսագրում հրատարակված հեղինակային քարոզների համահավաք ժողովածուն է` կազմված Հասմիկ Մելքոնյանի աշխատասիրությամբ:

Այն ընդգրկում է 143 քարոզներ` բաժանված թեմատիկ խմբերի` ազգային-եկեղեցական, կրոնական, բարոյագիտական բնույթի, ինչպես նաև հովվական կյանքի, աղոթքի, ընտանիքի և ամուսնության, հավատի ու սրբության մասին քարոզներ:

Քարոզգիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի: