Նոր հրատարակություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Ընդհանրական Եկեղեցու հայրերից Ս. Հովհան Ոսկեբերանի «Մեկնութիւն մարգարեութեանն Երեմիայ» խմբագիր մեկնությունը` աշխատասիրությամբ Հակոբ Քյոսեյանի:
Գիրքը ներկայացնում է Ս. Հովհան Ոսկեբերանի` Երեմիայի մարգարեության մեկնության հայերեն թարգմանությունը: Հունարեն խմբագիր մեկնություններում սոսկ հատվածաբար պահպանված երկի ներկա հայերեն թարգմանությունն ունի բազմաթիվ հատվածներ, որոնց հունարեն բնագիրն այսօր անհայտ է:
Սույն մեկնությունն արտահայտում է Անտիոքյան դպրոցի մեկնողական առանձնահատկությունները, ավելի շատ ուշադրություն դարձնում բնագրին ու դրա թարգմանական-իմաստային նրբերանգներին՝ փորձելով Հին Կտակարանի մարգարեությունների մեջ ոչ թե այլաբանորեն, այլ հոգևոր ընթերցմամբ գտնել մեսիական տեղիները:
Գիրքը տպագրվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի հովանավորությամբ: