Նոր հրատարակություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանի «Լինել Աստված (մարդու աստվածացման եռաստիճան ճանապարհն ըստ Ս. Ներսես Շնորհալի Հայրապետի վարդապետության)» գիրքը:
Գրքում ներկայացված է Ս. Ներսես Շնորհալու քրիստոնեական վարդապետության հայացքների ամբողջական և համակարգված վերլուծությունը մարդու աստվածացման վերաբերյալ: Մեսրոպ վարդապետը նաև համադրում ու վերլուծում է ինչպես Ընդհանրական, այնպես էլ Հայ Եկեղեցու հայրերի ու վարդապետների բոլոր տեսակետները քրիստոնեական վարդապետության այս կարևորագույն դրսևորման մասին:
Աշխատությունը տպագրվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի հովանավորությամբ: