Նոր հրատարակություն

Նոր հրատարակություն 08.10.2014
Նոր հրատարակություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը ռուսերեն լեզվով լույս է ընծայել Վալերի Թունյանի «Ամենայն Հայոց Կաթողիկոս Հովհաննես Ը Կարբեցի» աշխատությունը:
Մենագրությունը ընթերցողին հնարավորություն է ընձեռում լավագույնս ծանոթանալու 1826-1856 թթ. Հայ Եկեղեցու ու ժողովրդի կյանքում տեղի ունեցած իրադարձություններին, ինչպես նաև համակողմանի ուսումնասիրելու Հովհաննես Ը Կարբեցի Կաթողիկոսի գործունեությունը, մասնավորապես ռուսական կայսրության հետ ունեցած փոխհարաբերությունները:
Գրքում օգտագործվել են ռուսական կայսրության կառավարական գերատեսչությունների արխիվների, անվանական ֆոնդերի դեռևս անտիպ նյութեր, Հովհաննես Ը Կաթողիկոսի թղթակցությունը, ժամանակակիցների հուշեր, տվյալ ժամանակաշրջանի մամուլի հրապարակումներ:
Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի: