Նոր հրատարակություն

 Նոր հրատարակություն 24.03.2014
Նոր հրատարակություն

     Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Ամենայն Հայոց 129-րդ Կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանի (1945-1954 թթ.) «Քարոզներ և ելույթներ» ժողովածուն:
     Այն ընդգրկում է երջանկահիշատակ Գևորգ Զ Հայրապետի անտիպ քարոզները, հրապարակային ելույթներն ու 1917 թվականին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հրատարակված «Քարոզգիրքը»:
     Լուսավոր քարոզների ու հրապարակային ելույթների այս Ժողովածուն հրատարակվել է  Մայր Աթոռի բարերար տիար Սարգիս Գաբրիելյանի մեկենասությամբ: