Նոր հրատարակություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հյուսիսային Ամերիկայի Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի նախաձեռնությամբ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի սպասավոր Գևորգ սարկավագ Գևորգյանի «Քրիստոնեական քննական տեսություն դիակիզման մերժումի մասին» վերնագրով աշխատությունը:
Այս աշխատությունը շարադրելիս Գևորգ սարկավագն առաջնորդվել է ուղղափառ դավանանքով: Գիրքը բաղկացած է 17 գլուխներից, որոնցում հեղինակը, հիմնվելով աստվածաշնչյան բազմաթիվ օրինակների վրա, ցույց է տալիս, որ դիակիզումն ընդունելի չէ և խորթ է քրիստոնեական աշխարհայացքին:
Աշխատությունն իր տեսակի մեջ եզակի և բազմօգուտ աշխատանք է` նախատեսված ընթերցողների լայն շրջանակների համար: