Նոր հրատարակություն

Նոր հրատարակություն 07.05.2013
Նոր հրատարակություն

     Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել 20-րդ դարի Ռուս Ուղղափառ Եկեղեցու ականավոր աստվածաբան Իոհան ավագերեց Մեյենդորֆի «Ներածություն հայրախոսական աստվածաբանության» աշխատությունը:                                            
     Գրքի շարադրանքի հիմքը հեղինակի դասախոսություններն են` սղագրված իր իսկ ուսանողների կողմից` «Հայրաբանություն» առարկայի շրջանակներում, որն ընդգրկում է Առաքելական Հայրերից մինչև Նիկողայոս Կավասիլայի (ԺԴ.  դար) ժամանակներն ընկած շրջանը: Նյութը, որը նախատեսված է hոգևոր ճեմարանների, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողների և ընթերցողների լայն շրջանակների համար, հարուստ է ոչ միայն Եկեղեցու հայրերի ու վարդապետների մասին պատմող ներածական մասով, այլ նաև բնագիր մեջբերումներով:
     Իոհան ավագերեց Մեյենդորֆի «Ներածություն հայրախոսական աստվածաբանության» գիրքը հրատարակվել է թարգմանությամբ Թ. Խաչատրյանի ու Ք. Քյուրքչյանի:   Աշխատությունը տպագրվել է մեկենասությամբ Մայր Աթոռի բարերար Գաբրիել Չեմբերճյանի: