Նոր հրատարակություն

Նոր հրատարակություն 08.06.2012
Նոր հրատարակություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը վերահրատարակել է Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ի աշխարհաբար թարգմանությունը: «Մատյան ողբերգության» քերթվածը ունեցել է մի շարք աշխարհաբար թարգմանություններ: Լավագույն թարգմանություններից մեկը կատարել է բանաստեղծ Մկրտիչ Խերանյանը, որը լույս է ընծայվել 1960 թ.: Ժամանակի գաղափարախոսության թելադրանքով հիշյալ հրատարակությունից դուրս են թողնվել ՀԵ, ՂԲ և ՂԳ գլուխները, ինչպես նաև ԻԶ, ԼԳ, ԼԴ գլուխների որոշ հատվածներ` նկատի ունենալով դրանց բնույթն ու բովանդակությունը:

Մայր Աթոռի վերահրատարակությունն իր մեջ ընդգրկում է նաև բաց թողնված հատվածները, որոնց թարգմանությունը կատարել է Արշակ Մադոյանը: