Նոր հրատարակություն

Նոր հրատարակություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել ՙԱրարատի՚ ժառանգություն շարքի Թ հատորը` ՙԵրվանդ Տեր-Մինասյան. հոդվածներ՚ աշխատությունը:

Հատորն ընդգրկում է Երվանդ Տեր-Մինասյանի ՙԱրարատ՚-ում հրատարակած հոդվածները: Աշխատությունը խմբագրել և ընդարձակ առաջաբան է գրել Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ վարդապետ Սարոյանը:

Գիրքը տպագրվել է Մայր Աթոռի բարերար Սարգիս Պետոյանի մեկենասությամբ: