Նոր հրատարակություն

Նոր հրատարակություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Արմեն Մալխասյանի ՙՍուրբ Էջմիածնի մետաղե կրկնակազմերը՚ գիրքը, որտեղ ներկայացված են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններում պահվող և ցուցադրվող, 15-20-րդ դարերում պատրաստված մետաղե կրկնակազմերը:

Կրկնակազմերի մեծ մասն ունի թվակիր արձանագրություններ, որոնք կարևոր աղբյուր են հանդիսանում ինչպես հայկական կազմարվեստի և կազմարարական դպրոցների ուսումնասիրության, այնպես էլ հնագրության, հայոց լեզվի պատմության և այլ խնդիրների լուսաբանման համար: Հեղինակը արձանագրությունների շնորհիվ պարզաբանել է կրկնակազմերի հետ կապված մի շարք հանգամանքներ: Գիրքըտպագրվել է ՙՍարգիս Գաբրիելյան՚ հիմնադրամի մեկենասությամբ: