Նոր հրատարակություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Արարատի ժառանգությունը» շարքի ութերորդ հատորը` «Սուրբ Էջմիածինը եւ Հայոց Ցեղասպանությունը» խորագրով (աշխատասիրությամբ Ավագ Հարությունյանի):

Սույն ժողովածուն պարունակում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Արարատ» պաշտոնական ամսագրի էջերում տեղ գտած հրապարակումները Հայոց Ցեղասպանության եւ առհասարակ Հայկական հարցի վերաբերյալ (կոնդակներ, հոդվածներ եւ տարաբնույթ վավերագրեր), որոնց մի մասն առաջին անգամ է դրվում գիտական շրջանառության մեջ: