Նոր հրատարակություն. Սուրբ Գրիգոր Նարեկացի «Մեկնություն Երգ Երգոցի»

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Սուրբ Գրքի մեկնություններ» մատենաշարի երկրորդ գիրքը` Հայ Եկեղեցու նշանավոր հայրերից մեկի` Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մեկնություն Երգ Երգոցի» երկը: Գրքի հրատարակությունն իրականացվել է տեր եւ տիկին Սարո Մարուքյանների եւ տեր եւ տիկին Րաֆֆի Մարուքյանների մեկենասությամբ: Նարեկացու այս երկը հայ ընթերցողին աշխարհաբարով ներկայացվում է առաջին անգամ:

Հայ մեկնողական գրականության մեջ կոթողային նշանակություն ունեցող այս երկը բացառիկ արժեք ունի ինչպես Սուրբ Գրիգոր Նարեկացու կյանքն ու ժառանգությունն ուսումնասիրող մասնագետների, այնպես էլ ընթերցող լայն շրջանակների համար: