Նոր հրատարակություն. «Ս. Ներսես Շնորհալի, Մեկնություն Մատթեոսի Ավետարանի»
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինն առաջին անգամ լույս է ընծայել Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի Մատթեոսի Ավետարանի մեկնության աշխարհաբար թարգմանությունը: Այն կատարել է Սեդա Ստամբոլցյանը մեկնության Կ. Պոլսի 1825թ. հրատարակությունից: Գիրքը տպագրվել է «Արմեն եւ Նունե Սարգսյաններ» հիմնադրամի մեկենասությամբ:
Ս. Ներսես Շնորհալի Կաթողիկոսն այս մեկնությունը գրել է եպիսկոպոսության շրջանում Գրիգոր Գ Պահլավունի Կաթողիկոսի թելադրանքով: Աշխատանքն ամբողջական չէ. Ներսես Շնորհալին իր մեկնությունը հասցրել է մինչեւ Մատթեոսի Ավետարանի Ե գլխի 17 համարը: Չնայած անավարտությանը, մեկնությունն աչքի է ընկնում Ընդհանրական Եկեղեցու Հայրերի նույնանուն մեկնությունների վերաշարադրումով եւ հեղինակի սեփական մտածումներով: Ս. Ներսես Շնորհալին Մատթեոսի Ավետարանի մեկնության մեջ անդրադարձել է նաեւ Տիրոջ մարդեղության վերաբերյալ Հայ Եկեղեցու որդեգրած դավանաբանական սկզբունքներին:
Աշխարհաբար թարգմանությունը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար: