Նոր հրատարակություն. Ս. Հովհան Մանդակունու ճառեր
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ լույս է ընծայել Հայ Առաքելական Եկեղեցու Հայրերից` Ս. Հովհան Մանդակունի Հայրապետի ճառերի արեւելահայերեն ամբողջական թարգմանությունը: Գրքում զետեղված 31 ճառերը թարգմանել է Մարթա Արաբյանը:
Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ տեր եւ տիկին Արմեն եւ Նունե Սարգսյանների:
Ս. Հովհան Մանդակունին իր ճառերում անդրադառնում է քրիստոնեական առաքինություններին, եկեղեցու խորհուրդներին, պահեցողությանը, աղոթքի նշանակությանը եւ զանազան այլ թեմաների, որոնց միջոցով նա շարունակում է ուսուցանել, կրթել, դաստիարակել, քրիստոնյային վայել վարքի մղել իր զավակներին:
Ճառերը նախատեսված են` բավարարելու համար հայ քրիստոնյայի հոգեւոր քաղցն ու ծարավը: