Նոր հրատարակություն. Պետրոս արքեպիսկոպոս Բերդումյան «Աղբյուր բացյալ» (ավետարականան առակների մեկնություն)
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը «Սուրբ Գրքի մեկնությունններ» շարքից հրատարակել է ԺԸ դարի ազգային-եկեղեցական նշանավոր գործիչ Պետրոս արքեպիսկոպոս Բերդումյանի «Աղբյուր բացյալ» (ավետարանական առակների մեկնություն) աշխատության աշխարհաբար առաջին թարգմանությունը, որը կատարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տիգրան սարկավագ Բաղումյանը: Թարգմանությունը խմբագրել է Սեդա Ստամբոլցյանը:
Գրքի առաջաբանում Տիգրան սարկավագն անդրադարձել է Պետրոս Սրբազանի կյանքին եւ գործունեությանը, հեղինակի մատենագրական ժառանգությանը եւ «Աղբյուր բացյալ» աշխատության մեջ հեղինակի օգտագործած աղբյուրներին, կիրառած մեկնաբանական եղանակներին եւ արծարծվող խնդիրներին:
«Աղբյուր բացյալը» հայ մատենագրության մեջ պահպանված ավետարանական առակների միակ ամբողջական մեկնությունն է: Հեղինակը դյուրըմբռնելի ոճով մեկնում է բոլոր ավետարանական առակները` համեմելով դրանք սուրբգրային բազմաթիվ վկայակոչումներով, Ընդհանրական եւ Հայ Առաքելական Եկեղեցու հոգեկիր հայրերից, ծիսամատյաններից մեջբերումներով եւ իմաստասերների փիլիսոփայական մտքերով: