Նոր հրատարակություն Ներսես վրդ. Մելիք-Թանգյան ՙՀայոց եկեղեցակա
Նոր հրատարակություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը վերահրատարակել է Ներսես վարդապետ Մելիք-Թանգյանի ՙՀայոց եկեղեցական իրավունքը՚ գիրքը:
Արժեքավոր այս աշխատությունը երկու գրքից բաղկացած մենագրություն-դասագիրք է, որը Մելիք-Թանգյանը գրել է Պետերբուրգում համալսարանական իր կրթությունն ավարտելուց հետո: Այս աշխատանքը նվիրված է հայոց կանոնական իրավունքի հարցերի քննարկմանը և եկեղեցական իրավունքի մի համապարփակ ձեռնարկ է հայ իրականության մեջ: Այս գործը երկար տարիներ եղել է հայ հոգևորականության սեղանի գիրքը և ծառայել է որպես դասագիրք Հայոց Եկեղեցու հոգևոր ճեմարաններում: Այսօր էլ Ն. Մելիք-Թանգյանի աշխատությունը մնում է դեռևս միակ հրատարակված գիրքը հայկական կանոնագիտական գրականության մեջ, որը նախատեսված է Հայոց Եկեղեցու բարձրագույն ուսումնական հաստատություններում դասավանդման համար:
Գիրքը առաջաբանով և ծանոթագրություններով հրատարակության է պատրաստել պատմական գիտությունների դոկտոր Ազատ Բոզոյանը: Տպագրությունն իրականացվել է Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի ՙԶգոն Եպս. Տեր-Հակոբյան Հիմնադրամի՚ մեկենասությամբ: