Նոր հրատարակություն. «Համաբարբառ Յայսմաւուրք Ա-Յունուար (նախածերենցյան խմբագրություններ)»
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ աշխատասիրությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի, Մայր Աթոռի հրատարակչական բաժինը լույս է ընծայել Նախածերենցյան հայսմավուրքային հիմնական խմբագրությունների Համաբարբառի Ա (Հունվար) հատորը` վեց սյունակների համեմատական համադրությամբ:
Ուսումնասիրությունը հրատարակվել է տեր եւ տիկին Արմեն եւ Նունե Սարգսյանների մեկենասությամբ:
Գիրքը կարեւոր է հայ սրբախոսական գրականության ուսումնասիրության տեսանկյունից: