Նոր հրատարակություն. Խաչիկ ծայրագույն վարդապետ Դադյան «Երկերի ժողովածու»

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել ՙ«Արարատ»-ի ժառանգությունը» մատենաշարի առաջին գիրքը` Խաչիկ ծայրագույն վարդապետ Դադյանի «Երկերի ժողովածուն»` կազմված Նարինե Պետրոսյանի կողմից: Գիրքը տպագրվել է Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի մեկենասությամբ:

Գրքում տեղ են գտել Խաչիկ ծայրագույն վարդապետ Դադյանի` «Արարատ» ամսագրում հրատարակված հնագիտական, բանահյուսական, ազգագրական, մատենագրական ու ձեռագրագիտական ուսումնասիրությունները: