Նոր բարեգործական ճաշարան Վաղարշապատում
Նոր բարեգործական ճաշարան Վաղարշապատում
ՙԿարիքավորի նկատմամբ հոգատարությունը աստվածապարգև պատգամ է հավատավոր իր զավակներին՚
Հուլիսի 11-ին, Վաղարշապատում, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ՙՀրաչ և Սյուզան Թուֆայան՚ հայորդյաց տանը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց բարեգործական ճաշարանի բացման արարողությունը: Արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, նախարարության աշխատակիցներ, ճաշարանից օգտվող տարեցներ:
Մայր Աթոռի հովանու ներքո գործող հերթական այս բարեգործական ճաշարանը` հովանավորությամբ հայորդյաց տան բարերարներ Հրաչ և Սյուզան Թուֆայանների, ամեն օր սպասարկելու է երկու հարյուր սոցիալապես անապահով, կարիքավոր անձանց:
Նորաբաց բարեգործական ճաշարանի օրհնության արարողությունից հետո սոցիալական ոլորտում Եկեղեցու կարևոր այս ձեռնարկին անդրադարձան Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ վարդապետ Բաբայանը և փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը: Ճաշարանից օգտվողների անունից շնորհակալական խոսք ասաց Անահիտ Գրիգորյանը:
Այնուհետև ներկաներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Իր խոսքում Նորին Սրբությունը նշեց, որ Վաղարշապատ քաղաքում տարիներ շարունակ գործող բարեգործական ճաշարանի գործունեությունը դադարեցվել էր անբարենպաստ պայմանների պատճառով: ՙԱյսօր մեծ մխիթարություն է և գոհունակության առիթ, որ վերստին իր դռներն է բացում բարեգործական ճաշարանը կարիքավոր մեր զավակների առջև, ուր պիտի գան երկու հարյուր անձեր` ամենօրյա իրենց սնունդը ստանալու: Կարիքավորի նկատմամբ հոգատարությունը աստվածապարգև պատգամ է հավատավոր իր զավակներին, և մեր Եկեղեցին չորրորդ դարից ի վեր աջակից է եղել, օգնության ձեռք է մեկնել, կողքին է եղել կարիքավոր անձանց՚, - ասաց Վեհափառ Հայրապետը:
Իր խոսքում Նորին Սրբությունը մասնավորաբար նշեց, որ բարեգործական ճաշարանների հաստատումը հայորդյաց տների մեջ նաև այլ, դաստիարակչական նպատակ է հետապնդում, որպեսզի Հայորդյաց տան մեջ կրթվող, դաստիարակվող սաները նույնպես կարողանան իրենց հոգատարությունը դրսևորել մեծերի նկատմամբ, սովորեն հարգանք ցուցաբերել մեծերին, իրենց հոգու սերը արտահայտեն նրանց նկատմամբ:
Այս առիթով Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց բարեգործական ճաշարանի բարերարներ Հրաչ և Սյուզան Թուֆայաններին, ովքեր սիրահոժար կերպով հանձն են առել հովանավորությունը բարեգործական հաստատության:
Օրհնության խոսքից հետո Վեհափառ Հայրապետը, փոխնախարար Ջ. Բաղդասարյանը և Մայր Աթոռի միաբանները բարե գործական ճաշարանից օգտվողների հետ միասին ճաշեցին: