Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում բոլոր տիկնանց եւ օրիորդներին եւ շնորհավորում Կանանց տոնի` մարտի 8-ի առիթով:
Սիրելի մայրեր եւ քույրեր, մաղթում ենք, որ Փրկիչ Տերը մեր հավատի լույսը միշտ զորավոր պահի Ձեր հոգիներում եւ բարի իրականացման առաջնորդի Ձեր սրտի ազնիվ իղձերն ու ցանկությունները` հարանորոգ հաջողություններ պարգեւելով Ձեր բոլոր գործերին ու ծրագրերին:
Թող Բարձյալն Աստված խաղաղ ու ապահով պահպանի Հայրենի մեր երկիրը եւ զօրաւոր Իր Աջով միշտ ապավեն լինի մեր ժողովրդին ի Հայաստան եւ ի սփյուռս աշխարհի: