Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում բոլոր տիկնանց եւ օրիորդներին եւ շնորհավորում Կանանց տոնի` մարտի 8-ի առիթով:

Աղոթում ենք առ Ամենակալն Աստված, որ տերունաշնորհ երջանկությունը միշտ ապրի մեր մայրերի, քույրերի ու դուստրերի սրտերում, եւ նրանք շարունակեն ազնիվ ու նվիրյալ ընթացքով ծառայել իրենց ընտանիքների բարօրությանը եւ Հայրենիքի զարթոնքին ու առաջընթացին:

Թող Աստված Իր Ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո պահի եւ պահպանի բոլոր տիկնանց եւ օրիորդաց, պարգեւի քաջառողջություն ու արեւշատություն եւ հանապազ օրհնությամբ ու երկնառաք բյուր բարիքներով բարեզարդի նրանց կյանքը:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերն ու խաղաղությունը թող լինեն Ձեզ ամենքիդ հետ. Ամեն: