Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԹԵՀՐԱՆ-ԵՐԵՎԱՆ ՉՎԵՐԹՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՆՔՆԱԹԻՌԻ ԱՂԵՏԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Խորը ցավով տեղեկացանք Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող օդանավի կործանման եւ դրա հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի մասին:

Ողբերգական այս իրադարձությունը մեծ վիշտ ու տխրություն բերեց ամենքիս: Սգում ենք աղետից զոհվածների կորուստը համայն մեր ժողովրդի հետ:

Հանուն Գերագույն Հոգեւոր Խորհրդի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության` Մեր սրտակցությունն ու ցավակցությունն ենք բերում զոհվածների բոլոր հարազատներին ու մերձավորներին:

Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված մխիթարի եւ զորացնի վշտաբեկ ու սգակիր սրտերը` հաղթահարելու կորստի ցավը, եւ Իր անբավ ողորմությանն արժանացնի հոգիները հանգուցյալների: