Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔԸ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԻԹՈՎ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔԸ
Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից շնորհավորական ուղերձ է հղել մանկավարժներին, ուսանողներին և աշակերտներին:
Հայրապետական շնորհավորագրում մասնավորապես ասվում է.
ՙՍիրելի մանկավարժներ, ուսանողներ և աշակերտներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում Ձեզ Գիտելիքի, գրի և դպրության օրվա և նոր ուսումնական տարվա վերաբացման կապակցությամբ:
Լուսավոր այս օրը վերստին բացվել են կրթօջախների դռները: Խնդությամբ են համակված հոգիները սաների և ուսուցիչների, ովքեր նոր ուսումնական տարին սկսում են նոր հույսերով և բարին ու գեղեցիկը ճանաչելու լավատեսությամբ: Ուրախություն է Մեզ համար, որ հավատարիմ իրենց կոչմանը և կրթադաստիարակչական հարուստ ավանդներին, այսօր նվիրյալ մեր մանկավարժները երիտասարդ սերնդին սնում և կրթում են ազգային ոգով և հայրենի սրբազան արժեքներով, սերմանում են նրանց հոգում ազնվության ու աշխատասիրության, հայրենասիրության ու ծառայասիրության բարի սերմերը:
Սիրելի զավակներ, ուսումնասեր ու ջանադիր եղեք ուսման մեջ, ուշադիր ու պարտաճանաչ Ձեր պարտականությունների հանդեպ, քանզի կրթությունը Ձեզ համար լուսավոր և օրհնյալ պատվար է լինելու ողջ կյանքում: Սուրբ Գիրքն ուսուցանում է. ՙՄի° թող իմաստությունը« և նա կպաշտպանի քեզ« սիրի°ր այն« և նա կպահպանի քեզ՚ (Առակաց Դ 6): Իրապես, կրթության մեջ Ձեր ձեռքբերումներով է, որ պիտի արգասիքներ բերեք Ձեր կյանքին և ծառայեք մեր Հայրենիքին ու ժողովրդին:
Առ Աստված աղոթքով մաղթում ենք հաջողություններով առատ և արգասավոր նոր ուսումնական տարի, հայցում ենք եռանդ և կորով մեր մանկավարժներին և պայծառ միտք ու ջանադիր աշխատասիրություն սովորողներին՚: