Ն .Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
«Համայն մեր ժողովրդին ի Հայաստան, Արցախ ժեւ Սփյուռս ողջույն ենք հղում ժեւ օրհնություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժեւ շնորհավորում Հայաստանի Հանրապետության Անկախության Օրվա առիթով:
Այսօր մենք տոնում ենք հայոց պետականության վերականգնման պանծալի հաղթանակը, որը ձեռք է բերվել սերունդների մաքառումի ժեւ զոհողության գնով: Անցնող հարյուրամյակում` հակառակ բազում արհավիրքների ու ծանր կորուստների, մեր ժողովուրդը արիաբար պայքարեց ազատության համար ժեւ, ապավինած Աստծուն, հուսաց անկախության այս նվիրական առավոտը, որը հույսի նոր շողեր է սփռում աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքի վրա:
Մենք հավատում ենք« որ մեր ժողովուրդը պիտի շարունակի կերտել իր շեն ու բարօր« երջանիկ կյանքը` ամուր պահելով անկախ պետականության իր նվաճումները ժեւ ընթանալով դեպի նոր հաղթանակներ:
Օրհնություն ժեւ լույս հանուն Հայոց պետականության ազատ նոր կյանքի իրենց անձերը նվիրաբերած քաջարի մեր զավակների հոգիներին:
Աղոթում ենք առ Տերն ամենայնի, որպեսզի Իր օրհնության ներքո խաղաղ բարգավաճում ժեւ առաջընթաց շնորհի Հայրենի մեր պետությանը ժեւ արդյունավորի ի սեր հայրենյաց մեր ժողովրդի բոլոր ջանքերը:
Շնորհք, սէր ժեւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ ժեւ ընդ ամենեսեանն»: