Մոսկվա է մեկնել Հայաստանյայց Եկեղեցու պատվիրակությունը

Հունվարի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մոսկվա է մեկնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվիրակությունը` մասնակցություն բերելու Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի եւ Համայն Ռուսիո նորընտիր Պատրիարք Կիրիլ Ա-ի գահակալության արարողությանը:

Պատվիրակության կազմում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանը: