«Մշակույթների եւ քաղաքակրթությունների երկխոսություն, կամուրջ մարդու իրավունքների եւ մշակութային արժեքների միջեւ» գիտաժողով Փարիզում
Մարտի 13-14-ը Փարզում տեղի կունենա «Մշակույթների եւ քաղաքակրթությունների երկխոսություն. կամուրջ մարդու իրավունքների եւ մշակութային արժեքների միջեւ» խորագիրը կրող գիտաժողով: Գիտաժողովը կազմակերպվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ եւ «Քաղաքակրթությունների երկխոսություն» Համաշխարհային քաղաքական ֆորումի ջանքերով: Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն հետեւյալ թեմաները.
1. Մարդու իրավունքը զանազան աշխարհայացքների եւ մշակույթների կոնտեքստում.
2. Իշխանությունների, քաղաքացիական հասարակության, դպրոցների եւ լրատվամիջոցների դերը մշակույթի եւ քաղաքակրթության երկխոսություններում:
3. Գլոբալ տեղաշարժերի մարտահրավերներ:
Գիտաժողովին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի տեսուչ` Հոգեշնորհ Տ. Վազգեն վարդապետ Նանյանը, ով կմասնակցի «Իշխանությունների, քաղաքացիական հասարակության, դպրոցների եւ լրատվամիջոցների դերը մշակույթների եւ քաղաքակրթությունների երկխոսության մեջ» թեմայի քննարկումներին: