Միջեկեղեցական համագումար Լեհաստանում

Սեպտեմբերի 6-ից 8-ը Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի կունենա Ս. Էջիդիոյի խաղաղարարական միջազգային 22-րդ համագումարը` «Երկրորդ Համաշխարհային պատերազմից 70 տարի անց. հավատքներն ու մշակույթները երկխոսության մեջ» թեմայով, որի նպատակն է երկխոսության կամուրջներ բացել տարբեր կրոնների եւ մշակույթների միջեւ: Համագումարին անդրադարձ կկատարվի նաեւ ժամանակակից աշխարհի մարտահրավերներին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայ Առաքելական Եկեղեցին կներկայացնի Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ եւ Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, ով հանդես կգա նաեւ բանախոսությամբ: