Միջազգային համաժողով նվիրված Սուրբ Վայրերին Նորվեգիայում

Հուլիսի 26-28-ը Թրոնդայմում (Նորվեգիա) տեղի ունեցավ Միջազգային համաժողով` նվիրված Սուրբ Վայրերին: Համաժողովի թեման էր «Սուրբ Վայրեր. Վայրեր կոնֆլիկտի կամ երկխոսության համար»:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժողովին մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Ճեմարանի Տեսուչ Տ. Սահակ վրդ. Մաշալյանը եւ Մայր Աթոռ սուրբ էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քհն. Մելիքյանը:

Համաժողովի մասնակիցներն անդրադարձան կոնֆլիկտային գոտիներում գտնվող սրբավայրերին, ինչպիսիք են օրինակ Երուսաղեմում եւ Իրաքում գտնվող սրբավայրերը: Համաժողովի հիմնական նպատակն էր քննարկել կոնֆլիկտային գոտիներում գտնվող սրբավայրերի պահպանության եւ դրանք հետագա սերունդներին անվնաս փոխանցելու հարցեր: