Միջազգային գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ապրիլի 12-ից-16-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացվի միջազգային գիտաժողով «Կոմունիզմի «դասերն» Եկեղեցիներին» թեմայով` նախաձեռնությամբ Հելսինկիի Համալսարանի Քաթրին ինստիտուտի եւ համագործակցությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի:
Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն հետեւյալ հիմնահարցերը.
ա. Ինչպե°ս էր կոմունիզմը պայքարում Եկեղեցիների դեմ.
բ. Ինչպե°ս էին Եկեղեցիներն արձագանքում դրան.
գ. Ինչպիսի° արդյունքի հասան Եկեղեցիներն իրենց դիմակայությամբ.
դ.Ի°նչ դաս կարելի է քաղել այդ փորձառությունից ներկայիս մարտահրավերների հաղթահարման համար:
Գիտաժողովին կմասնակցեն նշանավոր գիտնականներ Հայաստանից, Ֆինլանդիայից, Գերմանիայից, Լատվիայից եւ Ռուսաստանից: Այս օրերին նրանք հանդիպում կունենան Ամենայն Հայոց Հայրապետի հետ, կայցելեն Հայաստանի տարբեր սրբավայրեր, մշակութային ու գիտական հաստատություններ եւ տեսարժան վայրեր: