Միջազգային Էկումենիկ սիմպոզիում Բոզեի վանքում

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը Բոզեի վանքում «Վկայությունների երկինք. էկումենիկ համագործակցության հեռանկարներ» թեմայով տեղի կունենա միջազգային Էկումենիկ սիմպոզիում, որը կազմակերպել են Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք եւ Կարգ» հանձնախումբը եւ Բոզեի վանական միաբանությունը:

Սիմպոզիումի ընթացքում ԵՀԽ ներկայացուցիչ Թամարա Գրձելիձեն եւ Բոզեի վանքի անդամ Հայր Գուիդո Դոտին անդրադարձան Միջազգային Էկումենիկ սիմպոզիումի պատմությանը եւ արձանագրած արդյունքներին, իսկ Անգլիկան Եկեղեցու պետ Քենթրբերիի Արքեպիսկոպոս Դր. Ռոուան Ուիլիամսը հանդես եկավ ողջույնի խոսքով եւ բանախոսեց սիմպոզիումի թեմայի շուրջ: «Վկայությունը եւ նահատակությունը Աստվածաշնչում» թեմայով բանախոսեց Բոզեի վանքի վանահայր Հայր Էնցո Բիանչին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժողովին մասնակցում է Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը: