Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգը

Օգոստոսի 31-ին` Գիտելիքի և դպրության օրվա նախօրեին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց կրթության մշակների օրհնության մասնավոր կարգ:
Ավանդույթ դարձած այս արարողությանը ներկա էին ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ներկայացուցիչներ Աժ կրթության մշտական հանձնախմբից, ԿԳՆ աշխատակիցներ, ՀՀ մարզպետարանների կրթության վարչության պետեր, ՀՀ պետական և մասնավոր բուհերի ռեկտորներ, ՀՀ քոլեջների և ուսումնարանների տնօրեններ, ՀՀ մարզերի և Երևանի դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ, ինչպես նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի, Սևանի Վազգենյան դպրանոցի և Էօրնեկյան հանրակրթական դպրոցի տեսչության անդամներ:
Օրհնության արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետն իր պատգամն ուղղեց ԿԳ նախարարին, կրթության գործի նվիրյալներին և մանկավարժներին.
ՙՄեծ ուրախություն է Հայրապետիս համար վերստին ընդունել Ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում£ Գովելի է, որ դուք ուսումնական տարին սկսում եք այցելելով Սուրբ Էջմիածին` ձեր աղոթքը առ Աստված բարձրացնելու մեր նվիրական հոգևոր կենտրոնում, որպեսզի Տերն օրհնի և առաջնորդի ձեր առաքելությունը մեր ժողովրդի և մեր Հայրենիքի կյանքում£ Մեծ և պատվական է ձեր կոչումն ու ծառայությունը, ձեզ է վստահված նոր սերնդի կրթությունը, ձեր ձեռքերում է մեր ժողովրդի գալիքը, որը բոլորս ուզում ենք տեսնել լուսավոր ու պայծառ£ Դուք գիտելիքներով հարստացնում եք մեր զավակներին, կրթում նաև նրանց հոգին ազգային արժեքներով, բարոյական սկզբունքներով` ազնվությամբ« արդարությամբ« մարդասիրությամբ« հայրենասիրությամբ և ամենայն առաքինությամբ« առանց որոնց չի կարող կանգուն մնալ ոչ մի հասարակություն« ոչ մի պետություն« նույնիսկ ընտանիք« առանց որոնց կեղծ են և քանդվում են անգամ մարդկային հարաբերությունները£ Բարոյական այդ արժեքները« սակայն« կկորցնեն իրենց ճշմարիտ բովանդակությունը առանց հավատի Աստծո հանդեպ£ Հավատի միջոցով Աստծո հետ ունեցած կենդանի հաղորդությամբ է զորություն գտնում մարդկային հոգին« պահպանում պատկերն ու նմանությունն իր Արարչի, որ ճշմարիտ ակունքն է ամենայն բարու և բարիքի:
Սիրելինե'ր, մխիթարությամբ ու քաջալերությամբ է լեցուն Մեր հոգին« քանզի այսօր, մեր անկախ պետականության պայմաններում առատորեն սերմանվում են քրիստոնեական քարոզչության և դաստիարակության հունդերը« որոնք նաև ձեր միջոցով բազմապատիկ բարի արդյունավորում են ունենալու մեր մատաղ սերնդի հոգում« ինչպես մեր Տերն է ասումª մեկին երեսուն« վաթսուն« հարյուր£ Այս մեծ հույսով և տեսիլքով տարիներ առաջ քայլեր ձեռնարկվեցին կրթօջախներում Հայ Եկեղեցու պատմությունը դասավանդելու համար« որովհետև եթե իբրև ժողովուրդ քրիստոնյա գիտենք մեզ« ապա պետք է ճանաչենք մեր Սուրբ Եկեղեցին, նրա կոչումն ու առաքելությունը, որը առաջնորդում է մեզ դեպի աստվածճանաչողություն, ուսուցանում է Տիրոջ Խոսքը, Աստծու պատգամներն ու պատվիրանները և մեր հոգին դարձնում բնակարան Նրա սուրբ ներկայության:
Մենք բարձրորեն գնահատում ենք մեր պետության նախանձախնդրությունը Հայ Եկեղեցու հանդեպ, որպեսզի հավատը և քրիստոնեական ճանաչողությունը կրթվեն ու զորանան մեր մանուկների հոգում£ Հավատում ենք, կրթական գործի սիրելի' մշակներ, ձեր ջանք ու նվիրումին, որ ներդնում եք հանուն մեր զավակների կրթության£ Ամուր« անսասան հավատքով մեր և մեր զավակների պիտի կյանքի կոչվեն մեր ժողովրդի հույսերը և լուսավորվեն մեր գալիքի հեռաստանները£ Առ Աստված հայցով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Ձեզ, մեծահարգ Նախարար և սիրելի մշակներ կրթական հաստատությունների, մաղթում ենք« որ Տերը շնորհազարդի ձեզ Սուրբ Հոգու շնորհներով« զորացնի հավատքի մեջ« որպեսզի ձեր անխոնջ ջանքերի արդյունքները բազում արգասիքներով ուրախացնեն ձեզ և բարիք բերեն մեր ժողովրդին« մեր Հայրենիքին, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն£ Թող Աստված օրհնի ձեր կյանքը և ձեր առաքելությունը£
Եվ թող Տերը խաղաղ պահի մեր երկիրը« շեն ու բարօր« հավատքով զորեղª մեր ժողովրդին և միշտ պայծառª Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին այսօր և հավիտյանս. ամեն՚£
Վերջում Հին ճեմարանի դահլիճում տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում Նորին Սրբությունը վերստին իր օրհնությունն ու բարեմաղթանքները հղեց կրթության ոլորտի սպասավորներին: